Главная » Статьи » Мои статьи |
ԿԱՐՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԾննդյան թիվ` 15.11.1991 Ծննդավայր` Հայաստան,Երևան. Կենդանակերպ` Կարիճ Հոբբին` Ֆուտբոլ Կրթություն` Սովերել եմ Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում, հիմա սովորում եմ Թատերական ինստիտուտի` վավերագրական ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսում: Մասնագիտություն` Ռեժիսոր,դերասան. Նախասիրությունները` արշավներ, ճանապարհորդություններ Հայաստանի պատմական վայրերով: Գրողը` գրողները շատ են` Սևակ, Չարենց, Թումանյան ու Չեխով: Խոհանոցը` հայկական ավանդական և աշխարհի բոլոր խոհանոցներից միքիչ-միքիչ: Գույնը` կարմիր և սև. Մարզաձևը` միմիայն ֆուտբոլ ու Real Madrid. Ինչպիսին ես տեսնում ապագատ? Ես ապագան տեսնում եմ շատ լավ, պայծառ, ես ընդհանրապես շատ լավատես մարդ եմ: Դեռևս չիրականացած երազանքդ? Ընտանիք, բայց դեռ շուտ է: Մի գեղարվեստական ֆիլմ ամբողջ Հայաստանի պատմության, խնդիրների, հաղթանակների ու մի խոսքով հայերի մասին: Ֆիլմ, որով աշխարհը մեզ կճանաչի: Ինչից ես վախենում? Վախենում եմ Աստծուց: Վախենում եմ ստից ու խաբեբա մարդկանցից: Հանուն ինչի ես պատրաստ թողնել մասնագիտությունդ? Այդպիսի բան չկա: Ամենակարևոր բանը,որ կարող է պատահել դերասանի հետ? Կարևորը, որ կարիերան հաջող լինի, կյանքում էլ հաջողություններ լինեն, թե´ անձնականում, թե´ աշխատանքում: Քեզ դուր է գալիս քո կերպարը "Դժվար Ապրուստ” հեռուստասերիալում? Իմ կերպարից մասամբ գոհ եմ, մասամբ ոչ: Նման ես քո կերպարին? Շատ բաներ ինձ նման չեն իմ կերպարում, բայց նմանություններ կան: Շարունակելու ես դերասանական կարիերատ? Անպայման շարունակելու եմ կարիերաս, քանի որ շատ եմ սիրում իմ գործը: Որ դերասանի կամ դերասանուհու հետ կցանկանաիր նկարահանվել? Արտասահմանյան դերասաններից շատ կուզենայի նկարահանվել Jim Carrey-ի հետ: Քո առավելությունը` լավատեսություն, անկեղծություն և նվիրվածություն, նաև մեծ հայրենասիրություն: Քո թերությունը` շատ շուտ եմ հավատում մարդկանց և ցավոք սրտի ինձ հեշտ է խաբելը: Ինչ կմաղթես երկրպագուներիդ? Միայն լավն ու բարին: | |
Просмотров: 860 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |