Главная » 2011 » Декабрь » 26 » Շուշան Թովմասյան(Էլեն)
21:52
Շուշան Թովմասյան(Էլեն)

Ընդամենը մեկ <եթերային> ամսում <<Դժվար ապրուստ>> սերիալը մեծ հեռուստալսարան հավաքեց` արագ ճանաչում բերելով ֆիլմում զբաղված երիտասարդ դերակատարներին:Թերևս նրանք դեռ չեն էլ հասցրել ընտելանալ այն օրինաչափությանը, որ հանդիսատեսը դերակատարին հաճախ նույնացնում է նրա մարմնավորած կերպարի հետ:

Շուշան Թովմասյան

 <<ՄԱՅՐՍ ԽՆԴՐԵԼ Է,

                ՈՐ ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐ ՉԼԻՆԵՆ>> 


Էլենը
, կորցնելով հորը, մոր հետ ապրում է <<Վագոնչիկ>> կոչված կացարանում և անընդմեջ սոցիալական բնույթի խնդիրներ է ունենում:

Շուշան Թովմասյան-Թեև ծնողներիցս այսօր կողքիս միայն մայրս է (Ավագ եղբայր ունեմ), սակայն, փառք Աստծո (ժպտում է), սոցիալական խնդիրներ չունենք ու չենք էլ ունեցել: Նույնիսկ այն ժամանակ, երբ հայրենի Ծաղկաձորից տեղափոխվեցինք Մեսկվա, ապա Երևան:Մայրս բանասեր է և իրավաբան, աշխատում է Պաշտպանության նախարարությունում, ենթասպայի կոչում ունի:Ի դեպ, նա չափազանց լուրջ է վերաբերվում իմ նկարահանումներին և մինչ համաձայնելը հանգամանալից զրուցել է հեռուստաընկերության տնօրինության հետ, նույնիսկ որոշ պայմաններ է առաջ քաշել, ասենք, որ սկզբնական շրջանում համբույրներ չլինեն…

Էլենը հանգամանքների բերումով ընկճված, վախվորած և բոլորից քաշվող աղջիկ է: Ու միշտ լաց լինելու առիթ ունի:

Շուշան Թովմասյան-Չէի ասի, թե խեղճ ու չափից ավելի համեստ եմ: Էությամբ ակտիվ, աշխույժ, կենսուրախ ու ժպտերես եմ: Սկզբնական շրջանում նույնիսկ չէի պատկերացնում, թե ինչպես պետք է լաց լինեմ: Առաջին իսկ նկարահանման ժամանակ պետք է լաց լինեի և առանց արցունքաբեր գլիցիրինի գործը գլուխ չեկավ: Այժմ արդեն սովորել եմ առանց կողմնակի միջոցների արտասվել:

Էլենը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսում, ի դեպ, վճարովի հիմունքներով:

Շուշան Թովմասյան- Ես սովորում եմ Մանկավարժական համալսարանի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի ֆակուլտետում, քանի որ ցանկանում էի հաղորդավար դառնալ:Առաջին կուրսում եմ ու, ի դեպ, ուսումս անվճար չի: Նաև սովորում եմ Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիայում, որտեղ ինձ գերեցին դասավանդող առարկաները: Բայց հետագայում չգիտեմ, թե ինչ մասնագիտությամբ կշարունակեմ:

Էլենը, չնայած իր ոչ առինքնող արտաքինի ու պահվածքի, գրավում է երիտասարդների ուշադրությունը: Աղջկան սիրահետում է համակուրսեցի Նոյը, կարծես նրա հանդեպ անտարբեր չէ նաև Գոռը…

Շուշան Թովմասյան-Սուտ կլինի ասել, թե երիտասարդների ուշադրությանը չեմ արժանանում: Ու այնպես չի, որ դա միայն սերիալով ու Էլենով է պայմանավորված: Մեր կուրսի տղաներն աղջիկների համեմատ շատ քիչ են… Դե, իսկ անծանոթներից հիմնականում լսում եմ. <<Էս ի˜նչ սիրուն աղջիկ ա>>: Սակայն կարևորը, ըստ իս, ոչ այնքան գեղեցկությունն է, քան բնական լինելը: Ի դեպ, ֆիլմի հեղինակներն ի սկզբանե որոշեցին, որ դեմքիս պեպենները չարժե քողարկել շպարով, ասացին` այսպես ավելի բնական է…

Просмотров: 1743 | Добавил: adminNarek | Рейтинг: 3.2/4
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: